կամ
Կազմակերպություններ
ՀՀ Սահմանադրական դատարան
Սահմանադրական դատարանը սահմանադրական արդարադատության բարձրագույն մարմինն է, որն ապահովում է Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը:
Սահմանադրական դատարանը կազմված է 9 անդամից, որից 5-ին նշանակում է Ազգային ժողովը, 4-ին՝ Հանրապետության Նախագահը:

ՀՀ Սահմանադրական դատարանն իր ձևավորման (1996 թ.) առաջին իսկ տարվանից անդամակցել է Եվրախորհրդի «Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովին (Վենետիկի հանձնաժողով): Մեկ տարի անց՝ 1997 թվականի հոկտեմբերին, հիմնադրվել է «Երիտասարդ ժողովրդավարության երկրների սահմանադրական դատարանների կոնֆերանս» միջազգային կազմակերպությունը, որի աշխատանքները համակարգում է ՀՀ ՍԴ-ն:

2000 թվականին, երբ Հայաստանը դեռ Եվրախորհրդի անդամ չէր, ՍԴ-ն ընտրվել է «Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերան» կազմակերպության լիիրավ անդամ:

ՀՀ Սահմանադրական դատարանի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:

Նախագահ՝ Գագիկ Հարությունյան

Հասցե` ՀՀ, ք. Երեւան, Բաղրամյան պողոտա 10
Հեռ.՝ (+374 10) 58-81-71
Էլ. հասցե՝ armlaw@concourt.am
Կայք՝ www.concourt.am
Հայտարարություններ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: