կամ
Կազմակերպություններ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր իրավասության սահմանում վերանայում է ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված բացառիկ դեպքերում՝ միջանկյալ դատական ակտերը:

Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա:

Դատարանում գործի քննությունն իրականացվում է Վճռաբեկ դատարանում գործի քննության կանոններով, եթե ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով այլ կանոններ նախատեսված չեն: Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատարանը կազմված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահից և 16 դատավորից։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Նախագահ՝ Անատոլի Մաթևոսյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ.՝ (+374 10) 44-84-08
Կայք՝ www.court.am
Հայտարարություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ «ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿԱՆԱՉ» ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ում այսօր ծավալվեց քննարկում «Ջի Այ Զեթ» ընկերություն կողմից ներկայացված «Հայաստանի «կանաչ» աշխատաշուկայի» հաշվետվության շուրջ։
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
«ՄԵՆՔ ՄԵՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԴԱՍԱՎԱՆԴՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՓՈՐՁԸ». ՎԱՀԱՆ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Ինգո Արմենիա» ՓԲԸ ընկերությունն այսօր կազմակերպել էին տեղեկատվական հանդիպում ուսանողների հետ:
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԲԼՈՔՉԵՅՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՌՕՐՅԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Բլոքչեյն թեքնոլոջիզ քորփորեյշն» ընկերության հետ այսօր կազմակերպել էր «Crypto Breaks the Borders» խորագրով դասընթաց: