«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Հայաստանի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունն ու քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
Աշխատակազմն ապահովում է ՀՀ կառավարության և վարչապետի որոշումների ու հանձնարարականների կատարման վերահսկողությունը:
ՀՀ կառավարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ միջազգային հարաբերությունների և
Իրավագիտության ֆակուլտետները:
ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Աշխատակազմի ղեկավար-նախարար` Դավիթ Հարությունյան
Հասցե` Հայաստան, Երևան, Հանրապետության հրպ., Կառավարական տուն 1
Հեռ.` (+37410) 51-57-03