ՀՀ Նախագահի աշխատակազմը պետական կազմակերպություն է, որն ապահովում է ՀՀ Սահմանադրությամբ և oրենքներով ՀՀ Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը։ Աշխատակազմի հիմնադիրը ՀՀ Նախագահն է։
Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ oրենuդրությանը համապատաuխան։
Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավաuության սահմաններում ՀՀ-ի անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդեu գալ որպեu հայցվոր կամ պատաuխանող։
Այն չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Աշխատակազմի պարտավորությունների համար պատաuխանատվությունը կրում է ՀՀ-ն։ Աշխատակազմը կառավարում է ՀՀ Նախագահը։ Այն ենթակա և հաշվետու է ՀՀ Նախագահին։
ՀՀ Նախագահի աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության և
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավար՝ Արմեն Գևորգյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26
Կայք՝ www.president.am