կամ
Կազմակերպություններ
Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն
ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը (ՍՊԱԾ) ստեղծվել է 1991 թվականին՝ ՀՀ կառավարությանն առընթեր։
Սեյսմիկ պաշտպանության համակարգը բաղկացած է «Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայութուն» գործակալությունից և չորս պետական ոչ առևտրային կազմակերպություններից, որոնք են.

1. «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը
2. «Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը
3. «Սեյսմիկ պաշտպանության հարավային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
4. «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը երկրաշարժերի կանխատեսման և մոնիտորինգի, ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման ու գնահատման, սեյսմիկ վտանգի հետ կապված երկրորդային վտանգի և քաղաքներում շրջակա միջավայրի վրա ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, բնակչությանը երկրաշարժերից պաշտպանվելու կանոնների ուսուցման, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգող ծառայություն է։

ՀՀ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:

Ղեկավար՝ Անտոնյան Ալվարո

Հասցե՝ ՀՀ, Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Անաստաս Միկոյան փող.,
Հեռ.՝ (+37410)31-77-39
Կայք.՝ www.nssp-gov.am






Հայտարարություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: