կամ
Կազմակերպություններ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը միջազգային զարգացման գործակալություն է, որը սատարում է յուրաքանչյուր տղամարդու, կնոջ և երեխայի` առողջ կյանք վարելու և հավասար հնարավորություններ ունենալու իրավունքը:
ՄԱԲՀ-ի աշխատանքները մեկնարկել են 1969 թվականին:

Նյու Յորքում գտնվող իր կենտրոնակայանից և 129 գրասենյակ ներառող համաշխարհային ցանցից, ՄԱԲՀ-ն աջակցում է 155 երկրի, տարածքի ու շրջանի զարգացման առաջնահերթություններին: ՄԱԲՀ-ն հանդիսանում է զարգացող երկրներին բնակչության հարցերով ցուցաբերվող օգնության աշխարհի ամենախոշոր բազմակողմ աղբյուրը:

ՄԱԲՀ-ն Հայաստանում իր աշխատանքները սկսել է 1999 թվականից` աջակցությունը կենտրոնացնելով հետևյալ ոլորտներում` վերարտադրողական առողջություն և իրավունքներ, բնակչության և զարգացման ռազմավարություններ ու գենդերային հավասարություն:

ՄԱԲՀ-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ՝ Գարիկ Հայրապետյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Պետրոս Ադամյան 14
Հեռ.` (374 10) 54 34 16, (374 91) 54 34 17
Կայք՝ www.unfpa.am
Հայտարարություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: