Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություն իրականացնող պետական մարմին է, որի նպատակն ու խնդիրը ավագանու և քաղաքապետի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով, այլ իրավական ակտերով վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող համայնքային կառավարչական հիմնարկ է, որի միջոցով կազմակերպում են քաղաքապետին և ավագանուն վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և բնականոն գործունեությունը։
Քաղաքապետարանն իր նպատակների և խնդիրների իրականացման համար ունի է հետևյալ հիմնական գործառույթները` ավագանուն և քաղաքապետին վերապահված բնագավառների իրավական կարգավորման նպատակով oրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակում և uահմանված կարգով ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի, ավագանու և քաղաքապետի քննարկմանը ներկայացում, Երևանի և քաղաքապետարանի շահերի պաշտպանության ապահովում ՀՀ դատական և այլ մարմիններում, Երևանի զարգացման ու ներդրումների իրականացման ծրագրերի մշակման և դրանց իրագործման աջակցում և այլն:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ համագործակցում է
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ համագործակցում է
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը:
Աշխատակազմի քարտուղար՝ Սերգեյ Մակարյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արգիշտիի փող., 1 շենք
Հեռ.` +374-11-514167
Էլ. հասցե` press@yerevan.am
Կայք՝ www.yerevan.am