Ա. Ի. ԱԼԻԽԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ
Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (ԵրՖԻ) հիմնադրվել է 1943 թ.-ին՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ՝ Աբրահամ Ալիխանով և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից։ Ավելի ուշ Արագած լեռան վրա ստեղծվել են 2 տիեզերական ճառագայթների կայաններ՝ «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ)։
1963-ին ինստիտուտը տեղափոխվել է Խորհրդային Միության Ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ։ Ինստիտուտի պատմության մեջ կարևոր ուղենիշ է 6 ԳէՎ էներգիայով էլեկտրոնային սինքրոտրոնի շինարարությունը, որն ավարտվել է 1967 թ.-ին` դառնալով մասնիկների առաջին արագացուցիչը Հայաստանում («ԱՐՈՒՍ»)։
Խորհրդային Միության փլուզումից հետո ԵրՖԻ-ն շարունակեց հետազոտությունները բարձր էներգիայի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ոլորտներում Հայաստանում և ամբողջ աշխարհում՝ օգտագործելով աշխարհի ամենամեծ արագացուցիչները և տիեզերական ճառագայթների դետեկտորները։ Այժմ ինստիտուտը ստացել է Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի կարգավիճակ, ունի 7 բաժանմունք, ժամանակակից գիտական խոշոր լաբորատորիաներ և գիտաարտադրական արհեստանոցներ։
Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի հետ համագործակցում են
ԵՊՀ ֆիզիկայի և
Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:
Տնօրեն` Անի Ապրահամյան
Հասցե` ՀՀ, Երևան, Ալիխանյան եղբայրների փող., 2 շենք
Հեռ.` +374-10-341500
Ֆաքս` +374-10-349392
Կայք`www.yerphi.am