«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1996 թվականին՝ Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակում: Այն իրականացնում է բազմաբնույթ բանկային ծառայություններ` բանկային հաշիվների բացում և սպասարկում, դրամական միջոցների փոխանցում, արտարժույթի փոխանակում և այլն:
Բրիտանական "Financial Times" հեղինակավոր կազմակերպության "The Banker" ամսագրի կողմից բանկը հինգ տարի ճանաչվել է Հայաստանում գործող տարվա լավագույն բանկ, իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի համատեղ կարծիքով չորս տարի շարունակ ճանաչվել է պետական պարտատոմսերի շուկայում լավագույն դիլեր: 2010 թվականի ընթացքում միջազգային փոխանցումների կատարման բարձր որակ ապահովելու համար գերմանական "Commerzbank AG" բանկն «Ակբա բանկին» ԲԲԸ շնորհել է «Որակի գերազանցության» մրցանակ:
Բանկն ունի 13 մասնաճյուղ Երևանում և 39 մասնաճյուղ Հայաստանի մարզերում:
«ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի հետ համագործակցում են
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ու
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:
Գլխավոր գործադիր տնօրեն՝ Հակոբ Անդրեասյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արամի 82-84
Հեռ.՝ (+374 10) 31 88 88
Ֆաքս՝ (+374 10) 54 34 85
Էլ. հասցե՝ acba@acba.am
Կայք՝ www.acba.am