«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1990 թվականին՝ թեթև արդյունաբերության բնագավառի ձեռնարկությունների կողմից՝ որպես փայատիրական կոմերցիոն բանկ: 1996 թվականին «Անելիք» փայատիրական առևտրային բանկը գրանցվել է (ՀՀ ԿԲ արտոնագիր No 9) և սկսել է գործել որպես «Անելիք Բանկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: 2007 թվականին «Անելիք Բանկ» ՍՊԸ-ն վերակազմավորվել է փակ բաժնետիրական ընկերության:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն ունիվերսալ առևտրային բանկ է, որն ակտիվ մասնակցություն ու ներդրում ունի երկրի սոցիալ-տնտեսական մակարդակի բարելավման բնագավառում: Բանկը հավաստագրվել է «ISO 9001:2015» և «ISO 27001:2013» սերտիֆիկատներով:
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Վարչության նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ Ռուբեն Մելիքյան
Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Վարդանանց փողոց 13
Հեռ.՝ (+374 10) 59-33-33, (+374 60) 27-33-33
էլ.հասցե՝ anelik@anelik.am
Կայք՝ www.anelik.am