«Արարատբանկ» ԲԲԸ-ն ձևավորվել է 1991 թվականից` Հայաստանի ֆինանսական շուկայում գործող «Հայկապբանկ»-ի վերակազմավորման արդյունքում: Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման գործում:
Բանկը հանդիսանում է առաջնային և երկրորդային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ: Բանկն ունի «Global Rating» միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհված BB (Կայուն) վարկային վարկանիշ: «Արարատբանկ»-ը հանդիսանում է «Արմենիան քարդ» ընկերության բաժնետեր և լիիրավ անդամ, «MasterCard» և «VISA International» վճարային համակարգերի աֆիլիատ անդամ: Ունի 49 մասնաճյուղ Երևանում և մարզերում:
«Արարատբանկ»-ի հետ համագործակցում են
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը և
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:
Գործադիր տնօրեն` Աշոտ Oսիպյան
Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երեւան, Պուշկինի 19
Հեռ.՝ (+374 10) 59-23-23
Ֆաքս՝ (+374 10) 54-78-94
Էլ. հասցե՝ araratbank@araratbank.am
Կայք` www.araratbank.am