Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հիմնադրվել է 1959 թվականին՝ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հնագիտական բաժնի և ազգագրական խմբի հիման վրա։ 1961 թվականին գրականության ինստիտուտից հնագիտության և ազգագրության ինստիտուտ է փոխադրվել բանահյուսության բաժինը, 1973 թվականին ստեղծվել է մարդաբանական լաբորատորիա։
Ինստիտուտում այժմ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում Հայաստանի հնագիտության, ազգագրության, ժողողվրդական բանահյուսության, մարդաբանության և էթնոսոցիոլոգիայի բնագավառներում։
Ինստիտուտի գործունեության մեջ կարևոր տեղ են գրավում հնագիտական պեղումները, արշավախմբերի միջոցով ազգագրական, բանահյուսական և այլ նյութերի հավաքման աշխատանքները ՀՀ-ում, ինչպես նաև հարևան հանրապետություններում։ Ուսումնասիրությունները հրատարակվում են գիտական հաշվետվությունների, մենագրությունների և հոդվածների ձևով։ Գիտական մեծ արժեք ունեն ինստիտուտի կողմից հրատարակվող «Հնագիտական պեղումները Հայաստանում», «Հայ ժողովրդական հեքիաթներ», «Դիվան հայ վիմագրության», «Հայաստանի հնագիտական հուշարձանները», «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարերը։
Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ պատմության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Պավել Ավետիսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 15
Հեռ./ֆաքս` (+374 10) 55-68-96
Էլ. հասցե՝ info@iae.am
Կայք՝ www.iae.am