«Առէկսիմբանկ-գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998 թվականին` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռնարկատիրության աջակցության համար: 2007 թվականից բանկը հանդիսանում է ռուսաստանյան խոշորագույն բանկի` «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի դուստր ձեռնարկություն:
Բանկի գործունեության առաջնային ուղղությունների թվին են պատկանում կորպորատիվ հաճախորդների նախագծերի` առաջին հերթին երկրի արդյունաբերական և ռազմավարական ոլորտների, մասնավորապես` էներգետիկ սեկտորի ֆինանսավորումը, փոքր և միջին բիզնեսի վարկավորումը, վճարային քարտերի թողարկումը և սպասարկումը, ինտերնետ-բենքինգը, վճարային համակարգերի և բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացումը:
Բանկն ունի «ISO 9001:2008» միջազգային ստանդարտներին համապատասխանության, ինչպես նաև «ISO 27001:2005» տեղեկատվական անվտանգության միջազգային ստանդարտների հավաստագրումներ: Բանկում գործում է 16 մասնաճյուղ, որից 9-ը` հանրապետության մարզերում և 7-ը` Երևանում:
«Առէկսիմբանկ»-ի հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ու
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Գլխավոր տնօրեն՝ Արտակ Անանյան
Գլխավոր գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Հյուսիսային պող. 6
Հեռ.՝ (+374 10) 51 40 40
Ֆաքս` (+37410) 51-40-60
Էլ.փոստ` info@areximbank.am
Կայք` www.areximbank.am