Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն պետության կողմից օրենքով ճանաչված ինքնակարգավորվող կազմակերպություն է, որը հիմնադրվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից և որին անդամակցում են ԱՊՊԱ իրականացնող ՀՀ ապահովագրական ընկերությունները:
Բյուրոյի գործունեության նպատակներն են տուժած անձանց շահերի պաշտպանությունը, ինչպես նաև ԱՊՊԱ համակարգի կայունության և զարգացման ապահովումը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ԱՊՊԱ ոլորտում ընդունում է կանոններ և որոշումներ, հաստատում է ԱՊՊԱ պայմանագրի ձևը, սահմանում է ԱՊՊԱ ոլորտում հիմնական և բազային ապահովագրավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, հասարակությանը տեղեկատվական աջակցություն է ցուցաբերում ԱՊՊԱ ոլորտում և այլն:
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի հետ համագործակցում է
ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը:
Գործադիր տնօրեն` Վահան Ավետիսյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Հանրապետության փող., 22 շենք, տարածք 2
Հեռ.` +374-10-580034 , +374-10-580043 , +374-60-580043
Ֆաքս` +374-10-519200
Էլ. հասցե` info@paap.am
Կայք` www.paap.am