“Տիեռաս դե Արմենիա” ընկերությունը, որի շրջանակներում ստեղծվել է Կարաս գինիների նախագիծը, հիմնվել է 2004 թվականին արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ներդրումների շնորհիվ։
2010 թվականին շուկա հանելով իր առաջին արտադրանքը՝ Կարասը սկիզբ դրեց հայկական գինու վերածննդին և շարունակում է մնալ առաջատար հայկական գինի։ Գինիների յուրահատուկ համի ու բարձր որակի հիմքում ընկած են Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքում գտնվող 400 հա մակերեով խաղողի այգիները, որոնք նախագծվել և մշակվում են շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով։ Այնտեղ աճում է մոտ 30 խաղողի սորտ՝ ինչպես էնդեմիկ, այնպես էլ միջազգային։
Անվանված ի պատիվ հնագույն հայկական կավե անոթների՝ Կարասը համադրում է հազարամյա գինեգործական ավանդույթները առաջատար տեխնոլոգիաների հետ՝ գինեգործական բոլոր փուլերում մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հասնելով որակի կատարելության։ ‹‹Տիեռաս դե Արմենիա››-ում հատուկ տեղ են հատկացնում տարատեսակ գիտափորձերին՝ ուղղված մեր հողերի, տեղածին սորտերի և գինեգործական տարբեր տեխնոլոգիաների ուսումնասիորությանը։
Ներկա պահին Կարասի ապրանքատեսականու մեջ մտնում է մոտ 20 անուն ապրանք՝ ինչպես մոնոսորտ գինիներ, այնպես էլ կուպաժավորված։ Վերջինների հեղինակը ընկերության խորհրդատու աշխարհահռչակ էնոլոգ Միշել Ռոլանն է։
Կարաս գինիների ստեղծման ու զարգացման մեջ ներգրվված են խաղողագործության ու գինեգործության ոլորտի լավագույն մասնագետներ Հայաստանից, Արգենտինայից և Ֆրանսիայից, իսկ ընկերության առաքելությունը եղել և մնում է հայազգի մասնագետներից հզոր թիմ ստեղծելը՝ նպաստելով տեղի համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը ու մեր երկրում ոլորտի զարգացմանը։
Կարաս գինեգործարանի հետ համագործացում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Հասցե` ՀՀ, Արմավիր մարզ, Արևաշատ համայնք
Հեռ.` +374-10-493000
Էլ. հասցե՝ info@armavirvineyards.am