«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ) ստեղծվել է ՀՀ կառավարության որոշմամբ՝ 2010 թվականին: «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ը կազմավորվել է «Կենսատեխնոլոգիայի» ԳՀԻ ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում և հանդիսանում է վերջիններիս իրավահաջորդը:
Ներկայումս ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ», «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ» և «Մանրէների ավանդադրման կենտրոն» հիմնարկները:
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի հետ համագործակցում են
ԵՊՀ քիմիայի և
Կենսաբանության ֆակուլտետները:
Տնօրեն՝ Աշոտ Սաղյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գյուրջյան փ.14
Հեռ.` (+374 10) 65-41-80
Ֆաքս` (+374 10) 65-41-83
Էլ. հասցե` biotech@netsys.am
Կայք՝ www.armbiotech.am