«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) 2008 թվականին ձևավորված անկախ կառույց է, որը ՀՀ Կառավարության կողմից լիազորած է կրթության ոլորտում իրականացնել պետական հավատարմագրում։
ՈԱԱԿ-ն որակի ապահովման գործընթացներ է իրականացնում նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման միջոցով: Մեր նպատակն է աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններին՝ ստեղծելու կրթության որակի ապահովման մշակույթ`Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:
Հիմնադրամը խթանում է մասնագիտական կրթության չափորոշիչների ապահովումը և որակի շարունակական բարելավումը՝ նպաստելով կրթական համակարգի ինքնավարությանը և հաշվետվողականությանը:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հետ համագործակցում է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Ռուբեն Թոփչյան
Հասցե` Հայաստան, Երևան, Օրբելի եղբայրների փող., 22 շենք, 6-րդ և 9-րդ հարկեր
Հեռ.՝ +374-10-229145
Էլ. հասցե՝ info@anqa.am
Կայք՝ www.anqa.am