«Արմենիա Վայն»-ը հայկական խոշոր գինեգործական ընկերություն է: Այն զբաղվում է խաղողագործությամբ, գինեգործությամբ, կոնյակագործությամբ և օղու արտադրությամբ:
2012 թվականին Ֆրանսիայում կայացած աշխարհի լավագույն մուսկատ գինիների 12-րդ միջազգային մրցույթին «Արմենիա» մուսկատ սպիտակ կիսաքաղցր գինին նվաճել է արծաթե մեդալ: Երկու ոսկե և մեկ արծաթե մեդալի ու պատվոգրերի է արժանացել Մոսկվայում կայացած «Պրոդէքսպո 2012» միջազգային տնտեսական ցուցահանդեսին:
«Արմենիա Վայն» ընկերության հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գլխավոր տնօրենի պաշտոնակատար՝ Մարինե Մելքոնյան
Գլխավոր գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Բագրատունյաց 38
Հեռ.՝ (+374 10) 48-25-97
Ֆաքս՝ (+374 10) 51-88-42
Էլ. հասցե՝ info@armeniawine.am
Կայք` www.armeniawine.am