«ԱրմԻնֆո» անկախ լրատվական գործակալությունը ստեղծվել է 1991 թվականին։ Նախապես կոչվել է «Սնարք», ապա՝ «Դեֆակտո»։
Համագործակցում է մի շարք միջազգային խոշոր մեդիակառույցների («Բոյթեր», BBC, Euromoney, RBC և այլն), Վրաստանի (BS Press), Ադրբեջանի («Թուրան») լրատվական գործակալությունների հետ, ՀՀ-ից և տարածաշրջանից հրատապ լուրեր է տրամադրում Չինաստանի, Իրանի, Մերձավոր Արևելքի երկրների լրատվական շուկաներին։
Ներքին շուկայում համագործակցում է դիվանագիտական ներկայացուցչությունների, առևտրական բանկերի և խոշորագույն ընկերությունների, մի շարք թերթերի և հեռուստաընկերությունների հետ։ Օրական թողարկում է շուրջ 100 միավոր տեքստային և աղյուսակային լրատվություն։
«ԱրմԻնֆո» լրատվական գործակալության հետ համագործակցում է
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը:
Տնօրեն` Էմանուիլ Մկրտչյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Իսահակյան փող. 28
Հեռ./Ֆաքս` +374-10-522034
Էլ. հասցե` news@arminfo.am
Կայք` www.arminfo.am