ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ «Հանրապետության շրջակա միջավայրի մոնիտորինգի իրականացում» պետական ծրագրի համաձայն, իրականացնում է շրջակա միջավայրի` մակերևութային ջրերի և մթնոլորտային օդի (նաև մթնոլորտային տեղումների), որակի մոնիտորինգ և գնահատում:
Անդրսահմանային աղտոտման մոնիտորինգի նպատակով ՇՄՆՄԿ-ը մասնակցում է «Եվրոպայում մեծ հեռավորությունների վրա օդի աղտոտիչների տարածման դիտարկման և գնահատման համատեղ ծրագրին»: Օդի որակի մոնիտորինգի «Ամբերդի» կայանը, որը գտնվում է ծովի մակերևույթից 2070 մ բարձրության վրա, ամբողջովին համապատասխանում է վերը նշված ծրագրի պահանջներին:
Անդրսահմանային մակարդակով Հայաստանի և Իրանի միջև իրականացվում է Արաքս անդրսահմանային գետի ջրի և հատակային նստվածքի որակի համատեղ մոնիտորինգ:
«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համագործակցում են
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության և
Քիմիայի ֆակուլտետները:
Տնօրեն` Սասուն Սահակյան
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան Կոմիտաս 29
Հեռ.՝ +374-10-272007
էլ. հասցե՝ armekomonitoring@mail.ru
Կայք՝ www.armmonitoring.am