Հայպետհիդրոմետը կազմակերպվել է 2002 թվականին՝ ՀՀ հիդրոօդերևութաբանության վարչության (1992) և Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի (1992) միավորմամբ։
ՀՀ-ում աշխատանքներն իրականացվում են 1930 թվականից։ Հիմնական նպատակը հիդրոօդերևութաբանական գործունեության իրականացումն է` ուղղված հիդրոօդերևութաբանական երևույթների մասին տեղեկատվություն ստանալուն, հասարակության պետական իշխանության մարմինների իրավաբանական և ֆիզիկական անձանց պահանջմունքների բավարարմանը, ՀՀ տարածքում վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթներից բնակչության և տնտեսության պաշտպանությանը, քաղաքացիների կյանքին և սեփականությանը սպառնացող վտանգի նվազեցմանը:
Հայպետհիդրոմետի գործունեությունը շրջանակներում է նաև նպատակաուղղված միասնական պետական ծրագրերի իրագործումը, հիդրոօդերևութաբանական պայմաններից մեծապես կախվածության մեջ գտնվող տնտեսության ճյուղերի սոցիալ-տնտեսական գործունեությունը և կայուն զարգացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ հիդրոօդերևութաբանական դիտարկումների իրականացումը և կանխատեսումների կազմումը, հիդրոօդերևութաբանության բնագավառում կիրառական գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, դիտարկումների և կանխատեսումների մեթոդների մշակումն ու կատարելագործումը և այլն:
Հայպետհիդրոմետի հետ համագործակցում է
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:
Տնօրեն` Լևոն Վարդանյան
Հասցե` Հայաստան, ք. Երևան, Լեոյի փող., 54 շենք
Հեռ.` +374-10-530316
Ֆաքս՝ +374-10-532952