կամ
Կազմակերպություններ
Արփիմեդ
«Արփիմեդ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001 թվականին: Դեղագործական ընկերությունն արտադրում է դեղեր, ստոմատոլոգիայում օգտագործվող պրոֆիլակտիկ և բուժիչ միջոցներ, հականեխիչ և ախտահանիչ լուծույթներ, դիագնոստիկ և կոսմետիկական միջոցներ, ինչպես նաև անասնաբուժական պրակտիկայում օգտագործվող դեղեր: «Արփիմեդ»-ը արտադրում է ավելի քան 150 անուն դեղամիջոց, որոնց 65 տոկոսն ընդգրկված է ՀՀ հիմնական դեղերի ցանկում:

Իր տեխնոլոգիական չափորոշիչներով ընկերությունը համապատասխանում է միջազգային ՊԱԳ (GMP, Good Manufacturing Practice) չափանիշներին և ունի հավաստագիր` տրված Ուկրաինայի Դեղերի պետական ծառայության կողմից, որը հաստատում է համապատասխանությունը Պատշաճ արտադրական գործունեության ԵՄ (GMP EU) և PIC/S պահանջներին:

«Արփիմեդ» ՍՊԸ-ն ունի Որակի կառավարման միջազգային ստանդարտի (ISO 9001:2008) և Պատշաճ արտադրական գործունեության (GMP) հավաստագրեր` տրամադրված գերմանական «TUV Rheinland» և ֆրանսիական «AB Certification» ընկերությունների կողմից:

«Արփիմեդ» ընկերության հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և Քիմիայի ֆակուլտետը:

Գլխավոր տնօրեն` Վաչագան Ղազարյան

Հասցե` ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Աբովյան, 2-րդ միկրոշրջան, 19 շենք
Հեռ.` (0222) 2-17-03
Ֆաքս՝+374 (222) 2-19-24
Էլ. հասցե` info@arpimed.com
Կայք` www.arpimed.am
Հայտարարություններ
Քիմիկ-անալիտիկ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արփիմեդ» դեղագործական ընկերությանն անհրաժեշտ է քիմիկ-անալիտիկ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ԳՐԱՆՑԱԾ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՍՏԱՑԱՆ ԻՐԵՆՑ ՊԱՐԳԵՎՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ամփոփվեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՍԸՆԹԱՑԸ՝ ՈՐՊԵՍ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Հաղորդակցությունից համագործակցություն» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: