կամ
Կազմակերպություններ
Արդշինբանկ
«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն (լրիվ անվանումը՝ «Արդյունաբերության և շինարարության ինվեստիցիոն բանկ» փակ բաժնետիրական ընկերություն) 2003 թվականին գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից, ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը և մասնաճյուղային ցանցը, «Հայագրոբանկ» ԲԲԸ բիզնեսի հիմնական մասը իր ենթակառուցվածքի հետ միասին:
Հիմնադիրներն են՝ «Ռասկո-Արմենիա» ՓԲԸ-ն և «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ-ն:

Բանկը 2005-2006 թթ. արժանացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Կենտրոնական բանկի կողմից տրված ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլերի դիպլոմի: 2009 թվականին «MoneyGram» դրամական փոխանցումների համակարգի կողմից բանկին շնորհվել է հավաստագիր` որպես Հայաստանում ամենավստահելի բանկ: Մրցանակ է շնորհվել նաև «Citibank»-ի կողմից՝ ԱՄՆ դոլարով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար և «Commerzbank»-ի կողմից՝ եվրոյով կատարված փոխանցումների բարձր որակ ապահովելու համար: 2014 թվականից «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի:

«Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Վարչության նախագահ` Մհեր Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Հեռ.` (+374 10) 54-04-04
Ֆաքս` (+374 10) 56-74-86
Էլ. հասցե` office@ashib.am
Կայք՝ www.ashib.am
Հայտարարություններ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աշտարակ, Ապարան, Գյումրի, Սիսիան, Ստեփանակերտ, Մարտունի, Ալավերդի, Վանաձոր, Տաշիր, Իջևան և Բերդ քաղաքների մասնաճյուղերը նախաորակավորման ծրագրի հնարավորություն են ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Մեղրի, Քաջարան, Ջերմուկ, Թալին և Քաշաթաղ քաղաքների մասնաճյուղերը նախաորակավորման ծրագրի հնարավորություն են ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Աբովյան, Նոյեմբերյան, Արմավիր և Էջմիածին քաղաքների մասնաճյուղերը նախաորակավորման ծրագրի հնարավորություն են ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Թալին և Էջմիածին քաղաքների մասնաճյուղերը նախաորակավորման ծրագրի հնարավորություն են ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: