կամ
Կազմակերպություններ
Աշտարակ-կաթ
«Աշտարակ-կաթ» ընկերությունը ՀՀ կաթնամթերքի շուկայի առաջատարներից մեկն է: Հիմնադրվել է 1995 թվականին Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի պանրի գործարանի հիմքի վրա: Ընկերությունը սպառողների շրջանում մեծ ճանաչում ունի պաղպաղակի արտադրությամբ:

Այժմ ընկերությունն ունի շուրջ 500 աշխատակից, արտադրում է կաթնամթերքի 15 և պաղպաղակի 30 տեսակներ` իրենց ենթատեսակներով:
«Աշտարակ-կաթ» ընկերությունն իր արտադրանքի բարձր որակի համար ՀՀ կառավարության կողմից արժանացել է «Որակի նշան» մրցանակի նախ 1998 թվականին, այնուհետև՝ 2004 թվականին:

2008 թվականին ընկերությունը ստացել է «ISO» որակի կառավարման համակարգի սերտիֆիկատ:
2011 թվականին Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից ընկերության «Կովիկ» ապրանքանիշը ստացել է «Առողջ սիրտ» մակնշումը կրելու իրավունք: Ընկերության ողջ արտադրանքը երաշխավորվում է Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից:

«Աշտարակ-կաթ» ընկերության հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Տնօրեն՝ Աշոտ Ափոյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դրոյի 13
Հեռ.` +374-10-285912 , +374-10-230406
Ֆաքս` +374-10-245430
Էլ. հասցե՝ info@ashtarakkat.com
Կայք՝www.ashtarakkat.com
Հայտարարություններ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: