կամ
Կազմակերպություններ
Բիլայն Հայաստան
«Բիլայն»-ը հանդիսանում է հեռահաղորդակցության ծառայությունների ամենախոշոր մատակարարը Հայաստանում: Այն «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մեջ ընդգրկված ընկերություններից մեկն է: «ՎիմպելԿոմ»-ը միավորում է ընկերություններ` Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում և Իտալիայում:
«Բիլայն»-ի առաջնայնություններից է որակյալ ծառայությունների մատուցումը և հաճախորդներին անհատական մոտեցման ցուցաբերումը:

Ընկերությունը, տրամադրելով հեռահաղորդակցության ծառայությունների լայն ընտրանի, ակտիվորեն ընդլայնում է իր գործունեությունը շուկայի նոր հեռանկարային ոլորտներում: Այն կարևորում է նորարարական գաղափարները` ակտիվորեն ներդնելով լավագույն արդիական լուծումներ:

«Բիլայն Հայաստան»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը :

Գլխավոր տնօրեն` Անդրեյ Պյատախին

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ահարոնյան փ. 2
Հեռ.` (+374 10) 290542, (+374 10) 290541
էլ. հասցե՝ hrm@beeline.am
Կայք` www.beeline.am
Հայտարարություններ
Էներգոհամակարգերի շահագործման ուղղության ճարտարագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ի (Beeline ապրաքանիշ) ք. Գորիսի մասնաճյուղին անհրաժեշտ է էներգոհամակարգերի շահագործման ուղղության ճարտարագետ:
Տեխնիկական աջակցման գծով օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ին (Beeline ապրաքանիշ) անհրաժեշտ է տեխնիկական աջակցման գծով օպերատոր:
Ճարտարագետ՝ Իջևանի մասնաճյուղի համար
ԱՇԽԱՏԱՆՔ
Արմենտել ՓԲԸ-ին անհրաժեշտ է ճարտարագետ Իջևան քաղաքի մասնաճյուղի համար:
Հաշվապահ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱրմենՏել» ՓԲԸ-ին անհրաժեշտ են հաշվապահներ:
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ՎԱՃԱՌՔ ՀԱՆՈՒՆ ԱՃԻ. «ՍՏԱՄԻՆԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական հանդիպում «Ստամինա» ընկերության հայտարարած ծառայությունների ոլորտում վաճառքի մասնագետներ պատրաստելու դրամաշնորհային մրցույթի վերաբերյալ:
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵԼ Է «ՍՓՅՈՒՌՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԻՆՏԵԳՐՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԾՐԱԳԻՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Սփյուռքի երիտասարդության կարիերայի զարգացում և աշխատաշուկայում ինտեգրում» խորագրով ծրագրի փակման արարողությունը, որն իրականացվում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութիւն»-ի հետ համատեղ:
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«MARKETING A-Z» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԵՎ ԱՅԼ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր «ԱԿԲԱ» բանկի մարքեթինգի բաժնի ղեկավար Արտյոմ Ղազարյանը հանդես է եկել «Marketing A-Z» խորագիրը կրող դասախոսությամբ: