ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտը հիմնադրվել է 1938 թվականին: Այն զբաղվում է ՀՀ բուսական աշխարհի, բուսական պաշարների, բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրությամբ, անտառաբուծությամբ, տնտեսապես արժեքավոր բույսերի ներմուծմամբ ու կլիմայավարժեցմամբ, ինչպես նաև բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, փոշեհատիկաբանության, բրածո բույսերի հետազոտությամբ։
Կազմված է բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության, անտառագիտության, հումքի և բույսերի էկոլոգիայի, երկրաբուսաբանության, ծառագիտության և ծաղկաբուծության, «Հայաստանի բուսաշխարհ» բաժիններից, բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայից և բուսաբանական այգուց՝ Սևանի ու Վանաձորի բաժանմունքներով։
ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հետ համագործակցում է
ԵՊՀ կենսաբանության ֆակուլետը:
Տնօրեն` Ժիրայր Վարդանյան
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Աճառյան 1
Հեռ.`(+374 10) 62-17-81, (+374 10) 62-17-62
Էլ. հասցե` botanyinst@sci.am
Կայք՝
www.botany.sci.am