կամ
Կազմակերպություններ
Բրեվիս
2006-ից բազմակողմանի գործունեություն ծավալելով՝ մենք մշակում ենք բիզնեսի ռազմավարություններ, առաջարկում լուծումներ, հաճախորդներին տրամադրում խորհրդատվություն՝ հիմնվելով հետազոտական տվյալների վրա։
Մենք արհեստավարժորեն իրականացնում ենք հանրային կարծիքի ուսումնասիրություն և մարքեթինգային հաղորդակցություն՝ օգնելով որոշում կայացնողներին և գործարարներին գնահատել, ձևավորել ու զարգացնել անձի և (կամ) բրենդի դրական հեղինակությունը։
Ունենալով շուրջ 15 տարվա մասնագիտական փորձառություն՝ հաջողությամբ իրականացրել ենք ավելի քան 400 ծրագիր տարբեր ոլորտներում՝ պետական կառավարում, ՏՏ, հանքարդյունաբերություն, գյուղատնտեսություն,
ֆինանսներ, հեռահաղորդակցություն, կրթություն, առողջապահություն և այլն։
Մեր մասնագիտական խորհրդատվությունը հիմնվում է հետազոտական թիմի տվյալների վրա, որոնց գաղտնիությունը երաշխավորվում է ընկերության կորպորատիվ էթիկայով և տվյալների պահպանման ժամանակակից լուծումներով։ Մեր ընկերությունն իր ոլորտում նորարարական ալիքի ստեղծողներից է:
Մեր փորձառու մասնագետներն ընդլայնում են իրենց ոլորտի սահմանները նոր մեթոդաբանությունների, մոտեցումների, ստեղծարարության և գնահատման տեխնոլոգիաների միջոցով, ինչն էլ նպաստում է մեր հաճախորդների հաջողությանը։

ԲՐԵՎԻՍ-ը Մարքեթինգային հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի(ESOMAR) և Հաղորդակցության ծրագրերի եվրոպական կենտրոնի (EU Association of Communication’s Directors) անդամ է, ինչպես նաև համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող բրյուսելյան «Քանթար»(TNS), վաշինգտոնյան «Փյու Ռիսրչ» (Pew Research Center), վրացական «ԳՈՐԲԻ» (GORBI) և մոսկովյան «ВЦИОМ» (Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոն) ընկերությունների հետ համատեղ հետազոտական նախագծերի իրականացման համար։

ԲՐԵՎԻՍ-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն՝ Հովհաննես Գրիգորյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 23
Հեռ.՝ (+374 10) 20-47-72
էլ. հասցե՝ info@breavis.com
Կայք՝ www.breavis.com
Հայտարարություններ
Հարցազրուցավար Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզում
ԲՐԵՎԻՍ ընկերությանն անհրաժեշտ են հարցազրուցավարներ Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերում։
Տվյալների հավաքման կոորդինատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է տվյալների հավաքման կոորդինատոր։
ՄՌԿ բաժնի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է ՄՌԿ բաժնի օգնական։
Մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է մարքեթինգային հաղորդակցությունների մասնագետ։
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՎ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԱՆԱՆՑ. ԿԱՐԻՆԵ ՆԱԶԱՐՅԱՆ
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ԵՊՀ-ում է 2009 թվականից: Ավելի քան տասը տարի աշխատում է համալսարանի ուսանողների և շրջանավարտների հետ՝ հնարավորություններ ստեղծելով նրանց մասնագիտական աճի և զարգացման համար, ինչպես նաև օգնելով աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու հարցում: