ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով: Հանձնաժողովի առաջին կազմը հաստատվել է 2001 թվականին: Հիմնական նպատակն է պաշտպանել և խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը և սպառողների շահերի պաշտպանությանը ՀՀ-ում:
Հանձնաժողովն ԱՊՀ անդամ-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП), «Մրցակցության միջազգային ցանց»-ի (ICN), ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ է:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ իրավագիտության,
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետները և
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Աշխատակազմի ղեկավար` Անահիտ Սարգսյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5
Հեռ.` (+374 10) 54-40-04
Ֆաքս` (+374 10) 54-39-85
Էլ. հասցե` info@competition.am
Կայք՝ www.competition.am