2001 թվականի հունվարին Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, 2002 թվականի դեկտեմբերին Երևանում հիմնվեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը: Երևանի գրասենյակն աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերող, ինչպես նաև տարածաշրջանային, ԵՄ և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերի իրականացմանը` հիմնված Հայաստանի վերաբերյալ ԵԽ 2012-2014թթ. գործողությունների ծրագրի վրա:
Այն իրենից ներկայացնում է առաջնահերթ գործողությունների փաթեթ` միտված իր օրենսդրությունը, հաստատություններն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Հայաստանին աջակցության տրամադրմանը: Արդյունավետ աջակցություն ապահովելու համար այդ գործընթացում գրասենյակը սերտորեն համագործակցում է հայկական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ:
Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համագործակցում է
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
Ղեկավար՝ Նատալյա Վուտովա
Հասցե՝ Վազգեն Սարգսյան փ. 26/1
Հեռ.՝ (+374 10) 54-63-22
Ֆաքս` (+374 10) 54-63-19
Էլ. հասցե՝ coe.yerevan@coe.int
Կայք՝ www.coe.am