կամ
Կազմակերպություններ
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են ընդհանուր իրավասության դատարանների՝ օրինական ուժի մեջ չմտած, իսկ քրեադատավարական օրենսդրությամբ նախատեսված բացառիկ դեպքերում՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերին վերաբերող գործերը: Վերաքննիչ բողոք բերելու համար հիմք է դատական սխալը՝ նյութական կամ դատավարական իրավունքի այնպիսի խախտումը, որն ազդել է կամ կարող էր ազդել գործի ելքի վրա:
Դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում:
Ընդհանուր իրավասության դատարանների՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները դատարանում քննվում են կոլեգիալ՝ երեք դատավորի կազմով, իսկ գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված բողոքները՝ միանձնյա:

Դատարանում գործի քննությունն իրականացվում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կանոններով, ինչպես նաև վճռաբեկ դատարանում գործերի քննության կանոններով: Դատարանի դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո: Դատարանը կազմված է դատարանի նախագահից և 16 դատավորից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Նախագահ՝ Տիգրան Սահակյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ.՝ (+374 10) 44-88-94
Կայք՝ www.court.am
Հայտարարություններ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը:
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Smartology Digital Marketing Academy» ընկերությունը համատեղ ուսանողների համար կազմակերպել էին «Ես» բրենդինգ խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը:
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր «Ինչպես դառնալ հաջողակ տուրմենեջեր. TOP 5 քայլեր» խորագրով սեմինար-դասընթաց: