կամ
Կազմակերպություններ
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն
Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները հիմնված են ԵՄ-Հայաստան գործընկերության և համագործակցության համաձայնագրի (1999թ․) վրա, որը թույլ է տալիս իրականացնել լայնածավալ համագործակցություն քաղաքական երկխոսության, առևտրի, ներդրումների, տնտեսության, օրենսդրության և մշակույթի ոլորտներում:

ԵՄ-ն ձգտում է ավելի խորացնել և ամրապնդել Հայաստանի հետ իր համակողմանի համագործակցությունը համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։ 2004 թվականին Հայաստանը (որպես հարավկովկասյան երկիր) ընդգրկվեց Եվրոպական հարևանության քաղաքականությունում (ԵՀՔ), իսկ 2009 թվականին՝ Արևելյան Գործընկերություն ծրագրում։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ համագործակցում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Ֆրիկի 21

Հեռ.՝ (+374 10) 54-64-94
Ֆաքս` (+374 10) 54-64-95
էլ. հասցե՝ Delegation-Armenia@eeas.europa.eu
Կայք՝ www.eeas.europa.eu
Հայտարարություններ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
ԵՊՀ-Ի ԵՎ ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՁԵՌՔ ԿԲԵՐԵՆ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի պաշտոնական բացումը:
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԻՆՉՊԵՍ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ ԱՆՁԸ ԿԱՐՈՂ Է ԲՐԵՆԴ ԴԱՌՆԱԼ. ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և «Smartology Digital Marketing Academy» ընկերությունը համատեղ ուսանողների համար կազմակերպել էին «Ես» բրենդինգ խորագրով սեմինար-դասընթաց, որը վարում էր ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը:
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր «Ինչպես դառնալ հաջողակ տուրմենեջեր. TOP 5 քայլեր» խորագրով սեմինար-դասընթաց: