ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը հիմնադրվել է 1989 թվականին: Կենտրոնը կիրառական և հիմնարար հետազոտություններ է կատարում էկոլոգիայի և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում: Էկոկենտրոնում իրականացվող միջդիսցիպլինար հետազոտություններն ուղղված են տարածքի էկոլոգիական իրավիճակի համալիր գնահատմանը և էկոլոգիական փորձաքննության գիտամեթոդական հիմունքների մշակմանն ու բնական ռեսուրսների կառավարման գործընթացների օպտիմալացմանը:
Էկոկենտրոնն իր կառուցվածքում ընդգրկում է պրոբլեմային կողմնորոշված բաժիններ, լաբորատորիաներ և գիտական խմբեր, որոնք իրականացնում են հետազոտություններ շրջակա միջավայրի երկրաքիմիայի,կենսաերկրաքիմիական ցիկլերի, կենսամոնիթորինգի և այլ բնագավառներում:
ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցում են
ԵՊՀ կենսաբանության և
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետները:
Տնօրեն` Արմեն Սաղաթելյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Աբովյան 68
Հեռ.` (+374 10) 57-29-24
Ֆաքս`(+374 10) 57-29-38
Էլ. հասցե` ecocentr@sci.am, info@cens.am
Կայք՝ www.cens.am