կամ
Կազմակերպություններ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրությունները, իսկ «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումից հետո, համաձայն այդ օրենքի նաև հանրաքվեները կազմակերպող և ընտրությունների, հանրաքվեների օրինականության նկատմամբ վերահսկողություն իրականացնող պետական մարմին է:

2011 թվականի հունիսին ընդունված ընտրական նոր օրենսգրքի համաձայն կենտրոնական ընտրական հանձնաժողովն ունի յոթ անդամ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահի առաջարկությամբ: Հանձնաժողովի անդամները նշանակվում են 6 տարի ժամկետով:
1999 թվականից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ACEEEO)անդամ է:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի հետ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը:

Աշխատակազմի ղեկավար` Լևոն Գրիգորյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Գ. Քոչար փ. 21ա շենք
Հեռ./ֆաքս` (374 10) 543 523
Էլ. հասցե`cec@elections.am
Կայք` www.elections.am
Հայտարարություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: