Երևանի հիմնադրման պատմության «Էրեբունի» թանգարանը ստեղծվել է ՀՀ Կառավարության 1968 թվականի մայիսի 24-ի որոշմամբ, որի համար գիտական հիմք են հանդիսացել Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող նշանավոր 3 հնավայրերից` Արին բերդից, Կարմիր բլուրից և Շենգավիթից հայտնաբերված գտածոները: Հանրության առջև թանգարանն իր դռները բացել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին` ի նշանավորումն Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ և օտարերկրյա զբոսաշրջիկներ այցելում են թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Միայն 2009թ. թանգարանն ունեցել է 17 200 այցելու:
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ համագործակցում է
ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:
Տնօրեն՝ Գագիկ Գյուրջյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Էրեբունի փող. 38
Հեռ.՝ +374 10 43 26 61
Էլ. հասցե՝ erebunimuseum@gmail.com
Կայք՝ www.erebuni.am