՛՛Հայաստանի Զարգացման և Ներդումների Կորպորացիա՛՛ ՈւՎԿ ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալել է 2009 թվականից:
Կազմակերպության առաքելությունն է.
– խթանել համախառն ներքին արդյունքի աճը` ֆինանսական ճգնաժամի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների վարկային պահանջարկը մասնակի բավարարելու միջոցով:
– նպաստել վարկային ռիսկի հսկողության գործուն համակարգի ստեղծմանը` ապահովելով վարկային ռիսկի կառավարման մեխանիզմ, որը բավարարում է հետևյալ պայմաններին.
• որակավորված, փորձառու և խրախուսվող անձնակազմ,
• ռիսկի գնահատման և կառավարման առաջադիմական մեթոդների կիրառում,
• ռիսկի հսկման արդյունավետ համակարգ,
• հուսալի տեղեկատվական համակարգեր և տվյալների արդյունավետ մշակում,
• կառավարչական տեղեկատվության հետևողական և հուսալի հաշվետվությունների համակարգի ձևավորում:
Մեր նպատակն է.
– օժանդակել Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանն ու ամրապնդմանը` դառնալով հուսալի և վստահելի գործընկեր ձեռնարկատերերի համար, ինչպես նաև պահպանել և ամրապնդել ներկայիս հաճախորդների վստահությունը,
– պոտենցիալ հաճախորդների համար վարկավորման ընթացակարգը դարձնել դյուրին և հասանելի:
՛՛Հայաստանի Զարգացման և Ներդումների Կորպորացիա՛՛ ՈւՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցում է
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Գործադիր տնօրեն՝ Արթուր Բադալյան
Հասցե ՝ ՀՀ, ք.Երևան, Ն.Զարյան 74, 277
Հեռ.` (060) 506556, (010) 708020
Էլ. հասցե` info@dica.am
Կայք՝
www.dica.am