կամ
Կազմակերպություններ
ՖԻՆՔԱ
ՖԻՆՔԱ Հայաստանը մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն ընձեռում ցածր եկամուտ ունեցող անձանց և համայնքներին ներդրում կատարելու իրենց ապագայում:

ՖԻՆՔԱ Հայաստանը հիմնադրվել է 1999 թվականին որպես ոչ առևտրային կազմակերպություն և ֆինանսական ծառայություններ է մատուցել ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին: 2006 թվականին կազմակերպությունը գրանցվել և լիցենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից որպես «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերություն:

Արձագանքելով աճող շուկայի կարիքներին՝ «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ընդլայնել է իր ծառայությունների սկզբնական շրջանակը՝ գյուղատնտեսական և բիզնես վարկերին զուգահեռ առաջարկելով նաև մի շարք սպառողական վարկեր, այդ թվում՝ ապառիկ վարկեր և ավտոմեքենայի ապահովագրության վարկավորում:

Գելլափ Ինթերնեշնլի կողմից իրականացված հանրային հարցումների արդյունքում 2013-2016 թվականներին` չորս տարի անընդմեջ, ՖԻՆՔԱ-ն ճանաչվել է «Հայաստանում լավագույն վարկային կազմակերպություն»: 2018 թվականի դեկտեմբերին ՖԻՆՔԱ-ն դարձել է Հայաստանում առաջին կազմակերպությունը, որին շնորհվել է Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:

«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ներկայացված է ՀՀ բոլոր մարզերում և ունի շուրջ 40 մասնաճյուղ:


«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ ՓԲԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր տնօրեն՝ Անուշ Պետրոսյան, ժ/պ

Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, ք. Երևան, Ագաթանգեղոսի 2ա
Հեռ.` +374 (012) 55 55 55
Էլ. հասցե` info@finca.am
Կայք՝ www.finca.am
Հայտարարություններ
Վարկային մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ի Էջմիածին, Մարտունի, Արթիկ, Աբովյան, Արմավիր քաղաքների մասնաճյուղերում անհրաժեշտ են վարկային մասնագետներ:
ՓՄՁ հաճախորդների գծով մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՓՄՁ հաճախորդների գծով մենեջեր:
Տնօրենի օգնական
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տնօրենի օգնական:
Վարկային մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՖԻՆՔԱ ՈՒՎԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է վարկային մասնագետ:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը: