կամ
Կազմակերպություններ
Ջի Էմ Ջի մեդիա գրուպ
«Ջի Էմ Ջի» մեդիա գրուպ ընկերությունը երկար տարիներ բազմաոլորտ գործունեություն է իրականացնում հայաստանյան և միջազգային շուկայում՝ խթանելով տեղի և միջազգային գործարար հարթակի ամրապնդմանը:
Այդ տարիների ընթացքում ընկերությունն աջակցել է տարբեր գործարարների միջև կապերի ստեղծմանը, նոր գործընկերների հետ համագործակցությանը՝ ստեղծելով հնարավորություն արտահանման համար, իրականացնելով միջազգային և բիզնես խորհրդատվություններ՝ ուղղված բիզնես ոլորտի զարգացմանը: Տարբեր պետական նախագծերի շրջանակներում ներդրումներ են իրականացվել գործարար ոլորտում, որն էլ խթանել է տվյալ ոլորտի զարգացմանը:

Ընկերությունն իր ստեղծման ժամանակահատվածից ի վեր իրականացրել է մի շարք գործառույթներ, որոնցից են՝ վիդեո և ֆոտոնկարահանումները (Գովազդային հոլովակների և ֆիլմերի նկարահանում), PR արշավների կազմակերպում, միջոցառումների, համաժողովների կազմակերպում (կոորպորատիվ, պետական), մամուլի ասուլիսների կազմակերպումը, «Նոր էջ» գործարար տեղեկատվական ամսագրի տպագրումը, կայքերի պատրաստումը, հեղինակային ամենամյա ցուցահանդես-փառատոնների կազմակերպումը, միջազգային ցուցահանդեսների, բիզնես հանդիպումների կազմակերպումը և այլն: Ընկերությունը պետական և մասնավոր կառույցներից արժանացել է մրցանակների, հավաստագրերի և շնորհակալագրերի:

«Ջի Էմ Ջի» մեդիա գրուպ ընկերության հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Տնօրեն՝ Մարիամ Մանուկյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող. 50
Հեռ.՝ (+374 60) 51-79-28 , (+374 91) 11-12-97, (+374 10) 52-25-55
Էլ. հասցե՝ newpagegmg@mail.ru
Կայք՝ www.newpage.am
Հայտարարություններ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: