կամ
Կազմակերպություններ
ՀայՓոստ
«ՀայՓոստ» ՓԲԸ-ն ՀՀ-ի փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս «Հայփոստ»-ն իր գործունեությունը ծավալում է 900 փոստային բաժանմունքներում, որոնք գործում են ՀՀ բոլոր քաղաքներում և գյուղերում:

«ՀայՓոստ»-ի կողմից առաջարկվող ծառայություններից են` փոստային ծառայությունները (նամակների առաքում հասարակ, պատվիրված, գնահատված), ծանրոցների առաքում, միջազգային փոստ և ԱՓԾ), վճարային ծառայությունները (կենսաթոշակների վճարում, կոմունալ վարձավճարներ, ոստիկանական և հարկային վճարների գանձում, դրամական փոխանցումներ, մանրածախ առևտուր) և այլն:

«ՀայՓոստ» ՓԲԸ-ն համագործակցում է մի շարք միջազգային փոստային կազմակերպությունների, գործընկեր փոստերի և այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ:
2008 թվականից «ՀայՓոստ»-ը հանդիսանում է 48 եվրոպական փոստային օպերատորների միության` «ՓոստԵվրոպ»-ի անդամ:

«ՀայՓոստ»-ի հետ համագործակցում է ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:

Գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար՝ Հայկ Ավագյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Սարյան 22
Հեռ.` (+374 10) 51-45-14
Ֆաքս` (+374 10) 53-92-56
Էլ. հասցե` info@haypost.am
Կայք` www.haypost.am
Հայտարարություններ
Բիզնեսի զարգացման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է բիզնեսի զարգացման մասնագետ:
ՄՌ ուսումնառու
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ում անհրաժեշտ է ՄՌ ուսումնառու:
Հեռախոսակապի կենտրոնի օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հեռախոսակապի կենտրոնի օպերատոր փոստային բաժանմունքների կառավարման բաժնում:
Ֆիլատելիստական վաճառքի համակարգող
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆիլատելիստական վաճառքի համակարգող:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: