Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանում գործում է 1992 թվականից` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: Պատվիրակության համար առաջնահերթ նպատակներ են՝ իշխանություններին սատարելը ԼՂ հակամարտության հետևանքով անհայտ կորած անձանց խնդիրների հիմնահարցում, ԼՂ հակամարտության հետևանքով ազատազրկվածներին այցելելը և նրանց հայրենադարձման ու տեղափոխության հարցում օժանդակություն ցույց տալը, իշխանություններին աջակցելը կալանավայրերում տուբերկուլյոզի վերահսկման ու տարածման կանխարգելման գործում, իշխանություններին խրախուսելը միջազգային մարդասիրական իրավունքի պայմանագրերի վավերացման և ազգային օրենսդրությունում դրանց դրույթների ներառման ու կիրարկման գործում, ՀՀ զինված ուժերին օժանդակելը միջազգային մարդասիրական իրավունքը (ՄՄԻ) ռազմական կրթակարգում ընդգրկելու հարցում և այլն:
Հայաստանում իր գործունեությունն իրականացնելիս, ԿԽՄԿ-ն համաձայնեցնում է այն տարածաշրջանում գործող այլ կազմակերպությունների, մասնավորապես` ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցում են
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը և
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը::
Ղեկավար՝ Նադյա Քեբիր Ռաոլոսոն
Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Նաիրի Զարյան փ. 73/1 շենք
Հեռ.՝ (+374 10) 29-74-15
Կայք՝
www.icrc.org