կամ
Կազմակերպություններ
Ինեկոբանկ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականին: Բանկը հիմնել է թղթակցային հարաբերություններ մի շարք առաջատար բանկերի հետ, իսկ 1998 թվականից համագործակցում է տարբեր միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: 2001 թվականին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և ՀՀ ԿԲ կողմից բանկը ճանաչվել է ՀՀ ներքին պետական պարտքի կառավարման լավագույն դիլեր, 2004 թվականին «The Banker» ամսագրի վերլուծությունների համաձայն բանկն ընդգրկվել է Կենտրոնական եվրոպայի և ԱՊՀ երկրների ամենաարագ աճող 20 բանկերի մեջ` զբաղեցնելով առաջին տեղը ՀՀ բանկերի շարքում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) կողմից «Ինեկոբանկը»-ը Հայաստանում ճանաչվել է Հայաստանի առևտրային ֆինանսավորման ոլորտում ամենաակտիվ բանկ:

Բանկն ունի 16 մասնաճյուղ և մեկ ներկայացուցչություն: Մասնաճյուղերից 8-ը գտնվում են մարզերում, մյուս 8-ը` Երևանում: Բանկի աուդիտորն է «Grand Thornton» աուդիտորական կազմակերպությունը:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը , Տնտեսագիտության և կառավարման ու Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները:

Գործադիր տնօրեն` Տարոն Գանջալյան

Հասցե` ՀՀ, ք.Երեւան, Թումանյան փ.17
Հեռ.` (+374 10 ) 51-05-10
Ֆաքս` (+374 10) 51-05-73
Էլ. փոստ` inecobank@inecobank.am
Կայք` www.inecobank.am
Հայտարարություններ
«Վերապատրաստում և աշխատանք Ինեկոբանկում»
ԾՐԱԳԻՐ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն վերապատրաստման հնարավորություն է ընձեռում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ֆինանսական խորհրդատու
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆինանսական խորհրդատու:
Mid-Level .Net ծրագրավորող
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է Mid-Level .Net ծրագրավորող:
Վերապատրաստման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն վերապատրաստման հնարավորություն է ընձեռում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը:
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-Ի ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵԼ Է ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այսօր հյուրընկալել է «Էյ Ընդ Էմ Ռեյր» ՍՊԸ-ի տնօրեն Ամին Ջազաերիին, որի հետ ստորագրել է փոխըմբռնման հուշագիր՝ ամրապնդելու երկու կառույցների միջև գոյություն ունեցող համագործակցությունը և նպաստելու դրա հետագա զարգացմանը: