կամ
Կազմակերպություններ
Լիկվոր
«Լիկվոր» ընկերությունը հիմնադվել է 1991 թվականին: Ընկերությունը Հայաստանում առաջին դեղ արտադրող ոչ պետական ընկերությունն է:
«Լիկվոր»-ի արտադրանքը` որպես հիմնական բուժման միջոց, լայնորեն կիրառվում է Հայաստանի առողջապահական համակարգում:

Ընկերության տեսականին ներառում է 60-ից ավելի դեղեր, որոնք հիմնականում ներերակային, ներմկանային ներարկման և ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ են: «Լիկվոր»-ի արտահանման շուկաներն են Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Վրաստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը:

Ընկերության մեծամասնական բաժնետերն է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։ Ձեռնարկությունում մշակված են որակի ապահովման համակարգի հիմնարար փաստաթղթեր` ԵՄ «Պատշաճ արտադրական գործունեության» (EU GMP) պահանջներին համապատասխան:

«Լիկվոր» ՓԲԸ-ի հետ համագործակցում է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետը:

Գլխավոր տնօրեն՝ Սերգեյ (Սարգիս) Մաթևոսյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Քոչինյան փ., 7/9
Հեռ.՝ (+374 60) 37-88-00
Էլ. հասցե՝ info@liqvor.com
Կայք՝ www.liqvor.com
Հայտարարություններ
Սպասարկող (փաստաթղթավորման) ինժեներ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Լիկվոր» ՓԲԸ-ին անհրաժեշտ է սպասարկող (փաստաթղթավորման)ինժեներ:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՔԵՅ-ՓԻ-ԷՄ-ՋԻ»-Ի ՕՐԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնն ապրիլի 23-ին, 25-ին ու 26-ին կազմակերպել էր ««Քեյ-Փի-Էմ-Ջի»-ի օրերը ԵՊՀ-ում» խորագրով եռօրյա դասընթաց:
Հովհ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի ունեցավ դասընթացի ամփոփումը: