ՀՀ մշակույթի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է մշակույթի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
Կանոնադրությամբ իրեն վերապահված բոլոր գործառույթները ՀՀ մշակույթի նախարարությունն իրականացնում է աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների (վարչություններ, բաժիններ, գործակալություններ), իր ենթակայությամբ գործող 75 պետական ոչ առևտրային կազմակերպությունների (թատրոններ, համերգային կազմակերպություններ, թանգարաններ, գրադարաններ, կրթական հաստատություններ և այլն), փակ բաժնետիրական ընկերության և «Ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով, ինչպես նաև համագործակցում է հասարակական և այլ կազմակերպությունների հետ:
Նախարարության գործունեության ընդհանուր նպատակը միտված է մշակութային ժառանգության պահպանմանը, համալրմանը, հանրահռչակմանը և ժամանակակից արվեստի զարգացմանը:
ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ պատմության ,
Միջազգային հարաբերությունների,
Ռոմանագերմանական բանասիրության և
Ռուս բանասիրության ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավար՝ Սամվել Մուրադյան
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Կառավարական 3 տուն
Հեռ.` (+374) 011-56-48-68
Էլ. հասցե` info@mincult.am
Կայք` www.mincult.am