կամ
Կազմակերպություններ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմ
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում է ՀՀ կառավարության տնտեսական զարգացման քաղաքականությունը: Այն իրավահաջորդն է ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի:

Նախարարության կառուցվածքում ընդգրկված են 19 կառուցվածքային և 4 առանձնացված ստորաբաժանումներ: Նախարարության համակարգում գործում են չորս պետական կազմակերպություն և ընկերություն:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման , Իրավագիտության , Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետները և Շրջանավարտների և կարիերայի կենտրոնը :

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը:

Աշխատակազմի ղեկավար` Արմեն Շահնազարյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մ. Մկրտչյան 5
Հեռ.՝ +374-10-581122, +374-11-597114
Կայք՝ www.mineconomy.am
Հայտարարություններ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: