ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը գործադիր իշխանության մարմին է, որը մշակում և իրականացնում է Հայաստանի կառավարության քաղաքականությունը էներգետիկայի և բնական պաշարների կառավարման բնագավառում:
1992 թվականին էներգետիկ ճգնաժամի հաղթահարման, ինչպես նաև ոլորտի բարեփոխման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվում է ՀՀ էներգետիկայի և վառելիքի նախարարությունը: 1995 թվականի օգոստոսի 4-ին նախարարությունը վերանվանվում է ՀՀ էներգետիկայի նախարարություն, որն ավելի ուշ՝ 2008 թվականին վերանվանվում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն:
Նախարարությունը միջազգային համագործակցություն է իրականացնում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ՝ երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի, միջկառավարական հանձնաժողովների շրջանակներում և այլ ձևաչափերով:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի հետ համագործակցում է
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը:
Աշխատակազմի ղեկավար` Կարեն Ղահրամանյան
Հասցե`ՀՀ, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Էլ. հասցե` minenergy@minenergy.am
Կայք` www.minenergy.am