կամ
Կազմակերպություններ
ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է, որը ՀՀ նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում ՀՀ քաղաքականությունը, կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: ՀՀ ԱԳՆ-ն գործում է ՀՀ Սահմանադրության, օրենսդրության, նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և նրա կողմից կանխանշված արտաքին քաղաքական ուղեգծի հիման վրա:

Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են ՀՀ-ի արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում Հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, միջազգային կազմակերպություններում և միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը և այլն:

ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության, Արևելագիտության, Միջազգային հարաբերությունների, Տնտեսագիտության և կառավարման և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետները:

Աշխատակազմի ղեկավար՝ Շահեն Ավագյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 2
Հեռ.` (060) 620 375
Էլ. հասցե` info@mfa.am
Կայք՝ www.mfa.am
Հայտարարություններ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր: