ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում ու իրականացնում է աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը։
Նախարարության նպատակները և խնդիրներն են՝ սոցիալական պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության հիմնական և գերակա ուղղությունների մշակումն ու իրականացումը, աշխատանքի պետական կարգավորման և աշխատանքի վարձատրության քաղաքականության մշակումը ու դրա իրականացումը, բնակչության զբաղվածության քաղաքականության մշակումը և դրա իրականացումը, պետական կենսաթոշակային ապահովության քաղաքականության մշակումն ու դրա իրականացումը և այլն:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հետ համագործակցում են
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ,
Իրավագիտության ֆակուլտետը և
ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարբեր ստորաբաժանումների հետ համագործակցում են համագործակցում են
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության և
Սոցիոլոգիայի ֆակուլտետները:
Աշխատակազմի ղեկավար՝ Արտակ Գրիգորյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Կառավարական տուն 3
Հեռ./Ֆաքս` (+374 10) 52-08-30
էլ. հասցե` info@mlsa.am
Կայք՝ www.mlsa.am