կամ
Կազմակերպություններ
ՎիվաՍել - ՄՏՍ
«ՎիվաՍել-ՄՏՍ»-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում:

Հիմնադրման օրվանից` «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով:

«ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հետ համագործակցում են ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը և Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը:

Գլխավոր տնօրեն` Ռալֆ Յիրիկյան

Հասցե` ՀՀ, ք. Երևան Արգիշտի փողոց 4/1
Հեռ.` (+374 10) 56-87-77, (+374 93) 56-87-77
Էլ.Հասցե` info@mts.am
Կայք` www.mts.am
Հայտարարություններ
Գործունեություն` իրավապահ մարմինների և դատարանների հետ
ՊՐԱԿՏԻԿԱ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների համար:
Պրակիտիկայի հնարավորություն` մի շարք ոլորտներում
ՊՐԱԿՏԻԿԱ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ ուսանողների համար:
Սակագնային համակարգերի գծով պրակտիկանտ
ՊՐԱԿՏԻԿԱ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանն անհրաժեշտ է սակագնային համակարգերի գծով պրակտիկանտ:
ՏՏ սպասարկման գծով պրակտիկանտ
ՊՐԱԿՏԻԿԱ
ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությանն անհրաժեշտ է ՏՏ սպասարկման գծով պրակտիկանտ:
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
ԲՈՒՀ-ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՓՈՒԼ Է ԹԵՎԱԿՈԽՈՒՄ
Այսօր ԵՊՀ-ում ամփոփվեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագիրը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐԵԼ ՀՈՒՅԶԵՐԸ
Այսօր ԵՊՀ-ում մեկնարկեց «Աշխատանքային գործընթացում հուզական ինտելեկտի (EQ) և կրեատիվության կիրառումը՝ որպես ինքնակարգավորման միջոց» թեմայով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ԲԻԶՆԵՍ ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊԻՆ
Այսօր ԵՊՀ «Հովհաննես Ադամյան» սրահում տեղի ունեցավ «Նորարարություն և ձեռներեցություն» խորագրով վեբինար: