«Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է: Կազմակերպությանը վերապահված է մասնագիտական կողմնորոշման համակարգի մեթոդաբանության ապահովումը, կադրերի վերապատրաստումը և որակավորման բարձրացումը:
«Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնը» նպատակ ունի ստեղծել ՀՀ-ում անձի մասնագիտական կողմնորոշման գործուն համակարգ, ապահովել տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունները` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը:
«Մաuնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնի»հետ համագործակցում են
ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը և
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը:
Տնօրեն՝ Հայկուհի Գևորգյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Բաղյան 2
Հեռ.՝ (+374 10) 67-10-51, (+374 10) 67-10-52
Ֆաքս՝ (+374 60) 51-10-52
Էլ. հասցե՝ info@mycareer.am
Կայք՝
www.mycareer.am