կամ
Կազմակերպություններ
ՀՀ ազգային ժողովի աշխատակազմ
ՀՀ օրենսդիր իշխանության միակ և բարձրագույն մարմինն Ազգային ժողովն է, որը ներկայացուցչական մարմին է և արտահայտում է ՀՀ քաղաքացիների շահերը, կամքը, ինքնիշխանությունը: Ազգային ժողովն ընդունում է օրենքներ, հաստատում պետական բյուջեն, իրականացնում խորհրդարանական վերահսկողություն:

ԱԺ-ն իր լիազորությունների ամբողջ ժամկետով ընտրում է ԱԺ-ի նախագահ և երկու փոխնախագահներ, ստեղծում մշտական հանձնաժողովներ՝ օրենքների նախագծերի և այլ առաջարկությունների նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ ԱԺ-ին եզրակացություններ տալու համար:
2007 թվականից ԱԺ-ն ընտրում է 131 պատգամավորներ՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով:

Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական, իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է աշխատակազմը, որը ստեղծվում է օրենքով սահմանված կարգով և գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմի հետ համագործակցում են ԵՊՀ իրավագիտության , Միջազգային հարաբերությունների , Ռոմանագերմանական բանասիրության և Ռուս բանասիրության ֆակուլտետները:

Աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար՝ Հրայր Թովմասյան

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան 19
Հեռ.՝ (374-10) 529695, (374-11) 513265
Կայք՝ www.parliament.am
Հայտարարություններ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: