ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտը հիմնադրվել է 1943 թվականին՝ ՀՍՍՀ ԳԱ-ի կազմավորման հետ միաժամանակ: 1959 թվականից ի վեր այն կրում է ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անունը: Ինստիտուտի ձևավորման համար հիմք է հանդիսանում Հայաստանի մի քանի բուհերում աշխատող գիտնականների ունեցած ձեռքբերումները ֆիզիոլոգիայի ոլորտում:
ՀՀ ԳԱԱ ակադ.Լ.Ա.Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստիտուտի հիմնական գիտական ուղղությունը նյարդաֆիզիոլոգիան է` օրգանիզմի նյարդային համակարգի ինտեգրատիվ պլաստիկական հատկությունների, շարժողական և վեգետատիվ ֆունկցիաների կենտրոնական կարգավորման մեխանիզմների ուսումնասիրությունը:
ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի հետ համագործակցում են
ԵՊՀ քիմիայի և
Կենսաբանության ֆակուլտետները:
Տնօրեն՝ Նաիրա Այվազյան
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Օրբելի Եղբ. 22
Հեռ.՝ (+374 10) 27-22-47
Ֆաքս՝ (+374 10) 27-22-47
Էլ. հասցե՝ physiol@neuroscience.am
Կայք՝ www.physiol.sci.am